Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի հավերժ քաղաքապետը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի հավերժ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, չնայած իր խղճուկ աշխատավարձին, զգալի ունեցվածք ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ քաղաքապետը, ըստ պաշտոնական հայտարարագրի, ունի անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, եւ նոր կառուցված, ձեռք բերված ինքնակամ շինություններ:

Բացի այս՝ նա հայտարարագրել է, որ ունի մեկ հատ թրթուրավոր մեքենա` «ARO 110»: Քաղաքապետը մեկ ընկերությունում ունի 100 հազար դրամի չափով բաժնեմաս: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ փոխառությունը կազմում է 36 մլն 673 հազար դրամ:

Ի դեպ, քաղաքապետը 8 մլն դրամը գերազանցող գույք է հայտարարագրել, ունի տուն: Խլղաթյանի դրամական միջոցը կազմում է 150 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 462 հազար 500 դրամ: Իսկ ստացված փոխառությունները, վարկերը կազմել են 52 մլն 340 հազար դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Be the first to comment on "Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի հավերժ քաղաքապետը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ