Սիլվա Հակոբյանի 29-ամյակի անակնկալներն ու լուսանկարները

Սիլվա Հակոբյանը երեկ դարձել է 29 տարեկան: Երգչուհին ծննդյան տարեդարձի առթիվ անակնկալ խնջույք է ունեցել Մոսկվայի ակումբներից մեկում: Թե ինչու է մեկ օր շուտ նշել, ինչպես է անցել օրը, ինչ նվերներ է ստացել, Սիլվան առաջինը պատմել է BRAVO.am-ին:

«Իսկապես մեծ շուքով նշեցի 29-ամյակս: Երեք երիտասարդներ եւ ահռելի մեծ թիմ մեկ ամիս առաջ սկսել էին պատրաստվել իմ տարեդարձին, իսկ արդյունքում շատ մեծ խնջույք ստացվեց «Մեծ հայկական դիսկոտեկ» անունը կրող ակումբում: Երբեք չէի մտածի, որ այս տարեդարձս նույնպես մեծ կնշվի, քանի որ սովորաբար, սիրում եմ նշել կլոր ամյակներս»,-պատմել է երգչուհին:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու եւ հայրիկի հետ

Նա ասել է, որ առաջին անգամ տարեդարձը մեկ օր շուտ է նշել.«Այդպես որոշեցինք, քանի որ կիրակի էր: Խնջույքին ներկա էր շուրջ 700 հանդիսատես, որոնք երգեցին ինձ հետ, պարեցին: Բոլորը եկել էին ինձ հետ ուրախանալու եւ շնորհավորելու: Անմոռանալի օր ստացվեց, հնչեցին իմ ամենահայտնի երգերը: Այս տարի առավել շատ էին շնորհավորանքները: Շնորհակալ եմ բոլորին, որ հիշում են, շնորհավորում են, շատ հաճելի է»:

Սիլվայի խոսքով՝ կազմակերպիչները տոնական օրվա ամեն մանրուք նախապես ծրագրել էին.«Շատ ինքնատիպ նվերներ եմ ստացել, այդ թվում՝ պարի, երգի տեսքով, նաեւ մեծ տորթ, որն ամուսնուս հետ կտրեցի»:

Սիլվա Հակոբյանի 29-ամյակին

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ

BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին՝ Սիլվային մաղթելով անձնական եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Barev Photo-ի

Be the first to comment on "Սիլվա Հակոբյանի 29-ամյակի անակնկալներն ու լուսանկարները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ