Աղջիկը բռնաբարվել է տարբեր վայրերում, այդ թվում նաեւ՝ դաշտում. ահազանգ

24-ամյա աղջիկը հայտարարել է, որ իր ծանոթը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ընդ որում բռնություն է գործադրել իր նկատմամբ եւ սպառնացել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը հայտարարել է, թե իր ծանոթ երիտասարդը տարբեր վայրերում է իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել, նշել է նաեւ Արմավիրի մարզում գյուղերից մեկի դաշտում: Աղջիկը հայտարարել է, թե տեղի ունեցածը իր կամքին հակառակ է եղել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Be the first to comment on "Աղջիկը բռնաբարվել է տարբեր վայրերում, այդ թվում նաեւ՝ դաշտում. ահազանգ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ