Ոչ տուն ունի, ոչ էլ՝ փող

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, մամուլում և հասարակությունում շրջանառվող լուրերի համաձայն, Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաներից է:ՀայՄեդիա.am-ը ուսումնասիրեց Բաղմանյանի ունեցվածքի հայտարարագիրը, և չնայած մեծահարուստ լինելու լուրերին, Բաղմանյանի ունեցվածքի հայտարարագիրը  շատ աղքատիկ է:

Բաղմանյանի 2016 թ-ի տարեկան հայտարարագրում գրանցված է միայն եկամուտ՝ 7 մլն 620 000 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:

2015 թ-ի հայտարարագրում նորից 7 մլն 620 000 դրամ աշխատավարձից բացի,  գրանցված է 10 մլն 272 000 դրամ դրամական միջոց:

Գեներալի կնոջ՝ Նարինե Ադամյանի այս և նախորդ տարվա  հայտարարագրերում ևս նույն պատկերն է՝ 1 մլն 625 000 դրամ աշխատավարձ: 

Be the first to comment on "Ոչ տուն ունի, ոչ էլ՝ փող"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ