Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնով է ընկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես Պորոշենկոյի ելույթի ժամանակ Էրդողանը չի կարողանում հաղթահարել քունը: Թուրքական աղբյուրը Էրդողանի քնելը վերագրել է վերջինիս հոգնածությանը: Սոցցանցերի օգտատերերը նույնիսկ նկատել են, թե ինչպես է տեսանյութի 45-րդ վայրկյանին Պորոշենկոն ձեռքով թեթևակի հարվածում սեղանին՝ փորձելով արթնացնել Էրդողանին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում: Նշվում է, որ մամուլի ասուլիսին նախորդած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային թեմաների լայն շրջանակ:

Be the first to comment on "Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ