Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր է դարձել: Այս մասին Մադոյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային հանձնաժողովը հաստատեց երաժշտական ռեկորդը, որը ես հաստատել եմ Երեւանում մի քանի ամիս առաջ»,- գրել է նա՝ նշելով, որ այս փոքրիկ հաղթանակը նվիրում է Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին:

Այս տարվա փետրվարին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոնը 33 ժամ (յուրաքանչյուր ժամը մեկ՝ 5 րոպե ընդմիջումով) 59 հայտնի երաժշտական ստեղծագործություն է կատարել

Be the first to comment on "Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ