Գեղեցկուհի Աննա Հովների գեղեցիկ կատարումը

Աննա Հովներ Մամա ջան Պապա ջան

Երգչուհի, երգահան

Աննա Ազատյան

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 8-ին, Երևանում: Հայրը հայ է, մայրը` ռուս: Ավարտել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոց-վարժարանը և Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցը: Սովորել է նաև Երևանի Մենեջմենթի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է մասնագիտությամբ, տպագրվել է տարբեր թերթերում, ամսագրերում, պատրաստել հաղորդումներ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսության համար: Ստեղծագործել սկսել է մանուկ հասակից. գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, երաժշտություն: Հետագայում թողել է աշխատանքը և զբաղվել միայն երաժշտությամբ և երգով: Երկու տարի սովորել է ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի Արվեստի բարձրագույն դպրոցում և 2002թ-ից, վերադառնալով Երևան, աշխատել է տեղի ակումբներում, ռեստորաններում` որպես մենակատար: Այդ ընթացքում մասնակցել է երաժշտական մի շարք մրցույթների` որպես էստրադային ժանրի կատարող և հեղինակ: Նրա երգերը հնչել են այն ժամանակվա առաջատար երաժշտական փառատոների և մրցույթների ընթացքում` «Սայաթ-Նովա», «Կռունկ» և այլն: 2007թ. Սամվել Գրիգորյանի հետ ձայնագրել է զուգերգ, որի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և նույն թվականին նկարահանվել է «Не забывай» երգի տեսահոլովակը: Հետագայում թողարկել է նաև «Ջանս, սիրտս», «Армяне», «Люблю» և այլ երգեր: Որպես երգահան համագործակցել է մի շարք կատարողների հետ` Ռազմիկ ԱմյանՍամվել ԳրիգորյանԱրմինե ԳրիգորյանԱնդրեԵվա ՌիվասԱնժելա Բարխուդարյան և այլք: Թողարկել է բանաստեղծությունների գիրք և իր կատարմամբ ռուսական շանսոնի ձայնասկավառակ: Նկարահանել է երեք տեսահոլովակ:

Be the first to comment on "Գեղեցկուհի Աննա Հովների գեղեցիկ կատարումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ