Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը

 

Մայիսի 16-ին ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը պատժամիջոցներ սահմանեց ԵԽԽՎ նախկին նախագահ, Իսպանիայի պատվիրակ Պեդրո Ագրամունտի, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի և մի քանի այլ երեսփոխանների նկատմամբ, ովքեր մեղադրվում էին Սիրիա այցելելու և Ասադի հետ հանդիպելու,ինչպես նաև Բաքվի նավթախավիարային կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու համար:

 

Քիչ առաջ իսպանական El Мundo-ն տեղեկացրեց,որ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ-ից, ինչպես նաև պատրաստվում է վայր դնել իսպանական Սենատի անդամի պարտականությունները, որտեղ 25 տարի ներկայացրել է Վալենսիայի մարզը:

Իլհամ Ալիևի լավագույն բարեկամ Պեդրո Ագրամունտի համար մայիսի 16-ին ԵԽԽՎ-ի հանձնաժողովի ընդունած որոշումները տարրական խայտառակություն էին և մեխանիկորեն դրանով վերջ դրվեց նրա քաղաքական ապագայի վրա,իսպանացի երեսփոխանը շատ ճիշտ որոշում ընդունեց և ինքնակամ լքեց այդ «օլիմպը»: Այլ վարքագիծ դրսևորեց ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովը:

 

Վերջինս, թուրք-ազերիին բնորոշ աներեսություն և լկտիություն ցուցադրելով սկսեց նախահարձակ լինել՝ մերժելով իրեն ուղղված մեղադրանքները և հրաժարվեց հրաժարական տալ: Սակայն Սեիդովի ոչ մի խոսք գրոշի արժեք չունի, քանի որ այդ սկանդալի մեջ ներգրավված Ագրամունտն իր հրաժարականով ապացուցեց, որ իր և իր կոռումպացված գործընկերների դեմ ուղղված մեղադրանքներն ապացուցված են: Սակայն այս ամենի գլխավոր հեղինակ և եվրոպացիներին կաշառող գլխավոր մեղավորը՝ Սեիդովը դեռ ընդդիմանում է:

Հ.Գ.ԵԽԽՎ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ բացահայտեցին թե ինչ է իրենից ներկայացնում մեր արևելյան հարևանը և ինչ տարբերություն կա անպատկառ ազերի-թուրքի և հանցաքն գործած եվրոպացու միջև:

Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք

 

http://operativ.am/?p=275671&l=am

 

 

Be the first to comment on "Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ