Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության պետը թաքնված միլիոնատեր է. news.am

Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը թաքնված միլիոնատեր է:Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով 2013թ.-ից ՀԿԳ վարչության պետ նշանակված Վահագն Մուրադյանն ունի 7 բնակարան, բազմաբնակելի շենքի տարածքում 2 ոչ բնակելի տարածք, 1 առանձնատուն, արտադրական նշանակության շինություն եւ 2 ավտոտնակ:

Ամենաուշագրավը թերեւս 45-ամյա դատախազի հայտարարագրած գումարն է. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի 68 մլն դրամ, 660 հազար ԱՄՆ դոլար, 180 հազար եվրո: Նա հանձնել է այս ընթացքում նաեւ փոխառություններ՝ ընդհանուր առմամբ, 200 հազար ԱՄՆ դոլարի չափով: Ի դեպ, այս տարվա այս 7 ամիսներին նա ստացել է ընդամենը 4 մլն դրամի չափով աշխատավարձ:Նշենք, որ Վահագն Մուրադյանը երկարամյա փորձ ունեցող դատախազ է: Մինչեւ ՀԿԳ վարչության պետ նշանակվելը նա եղել է Արմավիրի մարզի դատախազը:

Be the first to comment on "Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության պետը թաքնված միլիոնատեր է. news.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ