25 տարի անց հանրության հայտնի Խորեն Սիմոնյանը հանդիպել է իրեն մանկատուն հանձնած ծնողներին (տեսանյութ)

25-ամյա երգիչ Խորեն Սիմոնյանը, ով հանրությանը հայտնի է facebook սոցիալական ցանցում հրապարակած իր կատարմամբ հայկական հին ու նոր երգերով, Հայաստան է այցելել՝ հանդիպելու ծնողներին, ովքեր 25 տարի առաջ նրան մանկատուն էին հանձնել:

Ինստագրամյան իր էջում նա արդեն հրապարակել է ծնողների, ավագ քրոջ և կրտսեր եղբոր հետ մի քանի լուսանկարներ: Խորենի ծնողները նշել էին, որ նրան մանկատուն էին հանձնել` պահելու համար բավարար միջոցներ չունենալու պատճառով:

Հիմա Խորեն Սիմոնյանը ընտանիքի հետ շրջում է Հայաստանում:

14 տարի ապրելով մանկատանը՝ 2006-ին Խորենը տեղափոխվել է Գյումրիի տուն-ինտերնատ: Այդքան ժամանակ Խորենի սիրած զբաղմունքը եղել է երգեցողությունը: Գյումրիում Խորենն ավարտել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջը:

Իր տաղանդի շնորհիվ նա հասցրել է լինել Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Լեհաստանում: Խորենի երազանքն է աշխարհահռչակ երգիչ դառնալ:

Be the first to comment on "25 տարի անց հանրության հայտնի Խորեն Սիմոնյանը հանդիպել է իրեն մանկատուն հանձնած ծնողներին (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ