Սոս Ջանիբեկյան. «Ապրիլի 24-ը նոր խորհուրդ ունի»

 

Դերասան Սոս Ջանիբեկյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր գրառում է կատարել: Դերասանը գրել է. «Ապրիլի 24 նոր խորհուրդ ունի: Չմնանք հաղթանակով արբած ու մոռանանք շատ կարևոր անելիքները մեր: Մենք ամեն օր պիտի պայքարենք, որ ավելի քաղաքակիրթ Հայաստանում ապրենք: Մենք դարձանք պահանջատեր ՀՀ քաղաքացի, բայց պահանջել՝ ամեն մեկս, պետք է առաջին հերթին, ինքներս մեզնից սկսենք»:

 

Նշենք, որ ավելի վաղ Սոս Ջանիբեկյանը հայտարարել էր, որ միացել է խաղաղ ցուցարարներին և  ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում: Իր ելույթից հետո դերասանն Instagram-ում գրել էր.

«Ես հորս արեւ Ձեր հետ եմ, ոչ կալանքից եմ վախենում, ոչ՝ կրակոցից… Սահմանին մեր ախպերները մահի հետ կռիվ են տալիս, որ ոստիկանը նենց անի, որ մեզ լավ լինի …
Ես տեսել եմ՝ ոնց են ծեծում խաղաղ ցույց անող աղջկա։ Բայց ոչինչ, իրանք մեր ախպերներն են, մենք սաղին սիրում ենք։ Մեր շարժումը սիրո շարժում ա… Հարց կա???»:

 

 

Be the first to comment on "Սոս Ջանիբեկյան. «Ապրիլի 24-ը նոր խորհուրդ ունի»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ