Վարչապետի պաշտոնակատարի և Փաշինյանի հանդիպումը կկայանա առանց լրագրողների ներկայության

 

Միայն հանդիպման սկզբնական պահին լրագրողները հնարավորություն կունենան տեսագրել և լուսանկարահանել նրանց, իսկ հետո բանակցողները հայտարարություն կանեն:

Երեվան, 24 ապրիլի – Sputnik. Վաղը` ժամը 11։00-ին, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի` «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումն ու բանակցությունները կանցկացվեն առանց լրագրողների ներկայության:

 

Միայն հանդիպման սկզբնական պահին լրագրողները հնարավորություն կունենան տեսագրել և լուսանկարահանել նրանց, իսկ հետո բանակցողները հայտարարություն կանեն: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը:

Նա նաև հավաստիացրեց, որ բանակցությունների փակ լինելու պահանջը փոխհամաձայնեցված է եղել, և ակնկալվում են բովանդակային քննարկումներ։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20180424/11669022/armenia-nikol-pashinyan-karen-karappetyan.html

Be the first to comment on "Վարչապետի պաշտոնակատարի և Փաշինյանի հանդիպումը կկայանա առանց լրագրողների ներկայության"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ