Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը

 

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ մեկնարկող բանակցությունների միակ օրակարգը իշխանության անցնցում, խաղաղ հանձնումն է լինելու: Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ապրիլի 24-ին միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Վաղը մենք վերսկսելու ենք բանակցությունները, և ես հույս ունեմ, որ իշխող կուսակցությունը և ժամանակավոր կառավարությունը իշխանությունը պահելու փորձեր չեն անի: Բանակցությունների միակ օրակարգը կարող է լինել իշխանության անցնցում, խաղաղ հանձնումը»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենց առաջին պահանջը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից, իսկ երկրորդ պահանջը լինելու է Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի նշանակումը, ով որևէ պարագայում չի կարող լինել իշխող Հանրապետական կուսակցությունից:

Be the first to comment on "Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ