Տիեզերքից եկող առեղծվածային ազդանշան է արձանագրվել

 

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են տիեզերական ռենտգենյան ճառագայթների սպեկտրը և 3,5 կիլոէլեկտրոնվոլտի էներգիայի մակարդակում արտանետումների գիծ են հայտնաբերել: Դա վկայում է ռադիացիայի անհայտ աղբյուրի գոյության մասին՝ գրում է Pys.org-ը:

Արտանետումների գիծ են անվանում ճառագայթման ինտենսիվության ուժգնացումը սպեկտրի որոշակի շրջանակում: Սովորաբար ճառագայթման ինտենսիվությունը նվազում է վերջինիս հաճախականության հետ, բայց երբեմն այն ավելի մեծանում է կամ, ընդհակառակը, թուլանում է (վերջին դեպքում խոսքը կլանման գծի մասին է): Դա պայմանավորված է ատոմների, իոնների և մոլեկուլների՝ այլ էներգետիկ մակարդակներ անցումով, որի արդյունքում ճառագայթումը արտանետվում կամ կլանում է:

Եթե տվյալները հաստատվեն, ապա դա կարող է նշանակել, որ Ծիր Կաթինը շրջապատված է մուգ նյութի փուչիկով:

 

Be the first to comment on "Տիեզերքից եկող առեղծվածային ազդանշան է արձանագրվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ